ՀՀ քաղաքացի, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Յուրիկ Ավդոյանը դատապարտվել է 9 ամիս ազատազրկման` Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու համար: Պատժի չափից երևում է, որ Ավդոյանը մեծ հանցագործություն չի կատարել, թե չէ նրան կարող էր և մահապատիժ հասնել, ասենք, պետական դավաճանության համար: Դե, հազար ու մի բան կարելի է մոգոնել նման իրավիճակում, եթե, իհարկե, որևէ օղակից նման պատվեր կա: Բայց Ավդոյանը, ըստ ամենայնի, շարքային գյուղացի է, ով հավանաբար ցանկացել է Թուրքիա գնալ փող վաստակելու: Հայաստանում սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ կամ Թուրքիայի սահմանն անցնում են առանց պատշաճ թույլտվության: Պետության գործը նման պարագաներում նրանց բռնելով ու դատելով է սահմանափակվում: Մինչ հիմա պետության կողմից պատվիրված որևէ սոցիոլոգիական հետազոտություն չի կատարվել, թե ինչու են Յուրիկ Ավդոյանների նմանները ռիսկի դիմում, երբ հաջողելու հակակշիռը ազատազրկումն է: Իսկ չի կատարվել, քանի որ պատասխանը պետության ներկայացուցիչներն էլ հստակ գիտեն. մարդը լավ օրից չի խախտում սահմանը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Խաղաղություն»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջըԱդրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում... 13.11.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |